Չինգիզխանի կյանքի 5 դաժան օրենքները

chingizkhan
Թեմուջին Չինգիզխանը գիտնականների կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ: Նա դաժան էր, բայց միևնույն ժամանակ ռեֆորմատոր և մեծագույն ղեկավար:
Ձեզ ենք ներկայացնում կոպիտ, բայց օգտակար կյանքի օրենքներ անողոք Չինգիզխանից.

Վախենում ես՝ մի արա, արել ես՝ մի վախեցիր, չանես՝ կմեռնես

Չինգիզխանը միշտ գնում էր մինչև վերջ: Եթե ունես երազանքներ և նպատակներ, ապա պետք է դրանք իրականացնել: Չի կարելի միշտ վախենալ և զգուշանալ: Մենք չափից շատ ժամանակ ենք ծախսում կասկածների վրա:

Ավելի լավ է լինել վերջինը գայլերի մեջ, քան առաջինը՝ շնագայլերի

Կյանքում ստիպված ես ընտրել ում հետ շփվել, ընկերություն անել կամ աշխատել: Այդ գործում կարևոր է ճիշտ ընտրություն կատարել: Պետք չէ լինել շնագայլերի մեջ, եթե քո տեղը գայլերի մեջ է: Միշտ ձգտիր լավագույն, ուժեղ մարդկանց:

Խաղաղ բնակչության մեջ եղեք խոնարհ, ինչպես փոքր ցլիկը, իսկ պատերազմի ժամանակ նետվեք մարտի մեջ՝ ինչպես սոված բազեն է հարձակվում որսի վրա

Ուժեղ մարդիկ մանրուքների վրա ժամանակ չեն ծախսում: Նրանք չեն զբաղվում հիմարություններով, իրենց գլխին ավելորդ խնդիրներ և կոմֆլիկտներ չեն փնտրում: Բայց երբ ստիպված են մարտի բռնվել՝ դա անում են բազեյի պես:

Ես Աստծո պատիժն եմ: Եթե դուք մահացու մեղքեր չեք գործել, Աստված ի դեմս ինձ պատիժ չի ուղարկի

Եղիր 100% տղամարդ: Դու ոչ խաղալիք ես, ոչ էլ փոքրիկ տղա երեխա: Երբ խոսքը գնում է լուրջ բաների մասին՝ եղիր նպատակասլաց և աննկուն: Մոնղոլական հեծելազորի նման փոշիացրու բոլոր խոչընդոտները քո ճանապարհից:

Ոչինչ այնքան արժեքավոր չէ ճանապարհորդությունների մեջ, որքան մարդկանց ճանաչելը և նոր վայրերով հիանալը

Տարեց մարդիկ խաղում են GTA V (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

616
Ինչպիսի՞ն կլինի Տարեց մարդկանց ռեակցիան և եզրահանգումը, եթե նրանց առանց որևէ նախապատրաստման և խաղի կանոններին ծանոթացնելու, նստեցնեն սկանդալային GTA V խաղի առջև:
TheFineBros ընկերությունը, փորձարկման համար տարեց մարդկանց առաջարկվել է խաղալ GTA V, չբացատրելով ոչինչ, բացի բազային կառավարումից: Փորձարկման մասնակիցները ունեին 30 րոպե վիրտուալ աշխարհում գտնվելու համար, որից հետո պետք է տաին իրենց եզրահանգումները:
Դիտեք անպայման, սա շատ զվարճալի է.

KdWin ծրագրի նոր տարբերակը


DWin ծրագրի նոր տարբերակն է, որում ես նկատել եմ միայն ինտերֆեյսի փոփոխություններ: Ծրագիրն աշխատում է Windows XP/Vista/7/8 օպերացիոն համակարգերի վրա: Եթե խնդիրներ են առաջանում Xp-ի վրա տեղադրելուց, ապա անհրաժեշտ է համակարգչում տեղադրել նաև .Net Framework 2:


Ֆեյսբուքը թույլ է տալիս ընտրել ընկերներից մեկին և ստեղծել Ձեր հարաբերությունների մասին պատմող ֆիլմ


Մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքում հայտնվել էր մի գործիք, որը թույլ էր տալիս ստեղծել Ձեր պրոֆիլի մասին պատմող ֆիլմ: Այդ գործիքը կոչվում էր Look Back: Այն մեծ արձագանք գտավ օգտատերերի մեջ: Այսպիսով Ֆեյսբուքը որոշել է ստեղծել ևս մեկ գործիք, որտեղ կարող եք ընտրել Ձեր ընկերներից մեկին և տեսնել Ձեր հարաբերությունների մասին պատմող ֆիլմ: Գործիքի մեջ աշխատեք ընտրել այն մարդուն, ում անունը ավելի շատ եք ստատուսներում ու լուսանկարներում Tag արել, կամ այդ մարդն է Ձեզ հաճախ Tag արել

Արջը փրկեց լիճն ընկած ագռավին. հուզիչ տեսանյութ

Գազանանոցում՝ արջի վանդակում, մի ագռավ ընկնում է փոքրիկ արհեստական լճակն ու չի կարողանում դուրս գալ այնտեղից: Բարեսիրտ արջը իր թաթերով ու բերանով օգնում է ագռավին դուրս գալ այնտեղից՝ առանց վնասելու ագռավին: 

Բնության 15 խաբկանքները (լուսանկարներ)

Այս լուսանկարները առաջին հայցքից են իրական թվում, երկրորդից՝ դուք կհասկանաք՝ ձեզ խաբում էր բնությունը.

Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին


Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա:  Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում:


Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ ներկայացրեց նրանց առաջին մարզումը:



Ֆուտբոլիստներին հավաքագրելուց ու մարզելուց հետո Samsung-ը ներկայացրեց այլմոլորակայինների դեմ ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսը:


Իսկ բոլորովին վերջերս Samsung-ը ներկայացրեց նաև այս հետաքրքիր ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ մասը, որտեղ բնականաբար Երկիր մոլորակի ֆուտբոլիստները հաղթեցին և փրկեցին աշխարհը :)



Մեր մարմնի կախարդական ֆոկուսնեը (+ վիդեո)

0
Մեր մարմինը կարող է կատարել այնպիսի զարմանալի բաներ, որոնց մասին դուք նույնիսկ գլխի չեք էլ ընկնում:
Օրինակ.

1. Մենք կարող ենք «կպցնել» ընկերոջը աթոռից մատի մեկ շարժումով

678478
Խնդրեք ընկերոջը նստել աթոռին և կրծքին խաչել ձեռքերը: Դրեք ձեր ցուցամատը նրա ճակատին և նա չի կարող վեր կենալ այնքան ժամանակ մինչև չհանեք մատը նրա ճակատից: Զարմանալի է չէ՞

2.Մեր ձեռքերը կարող են ինքնիրեն վեր բարձրանալ

567859
Կանգնեք դռան արանքում և բարձրացրեք ձեռքերը այնքան մինչև արմունկները կդիպչեն շրջանակներին: Սկսեք սեղմել արմունկներով շրջանակը: 30 վրկ-անոց այսպիսի վարժությունից հետո հեռու գնացեք դռան մոտից և թուլացեք: Ձեր ձեռքերը ինքնիրեն կսկսեն վեր բարձրանալ:

3. Մենք կարող ենք «չափել» Բուրատինոյի քիթը

54-5624537
Նստեք ձեր ընկերոջ ետևում, փակեք աչքերը և միաժամանակ մի ձեռքով շոշափեք ընկերոջ քիթը, մյուս ձեռքով ձեր: Սկզբից կարող է անհարմար լինել, սակայն 1-2 րոպեյից դուք կզգաք, որ կարծես ընկերոջ քիթը ձերը լինի: Իսկ այդքան երկար քիթ ունի միայն Բուրատինոն:

4. Դուք կարող եք հեշտությամբ խառնաշփոթի մեջ գցել ձեր ոտքին

44-55585624537
Նստեք աթոռին, գցեք մի ոտքը մյուս ոտքին և սկսեք պտտել թաթը ժամացույցի սլաքի ուղղությամբ, նույն ժամանակ ձեռքի մատով օդում գծեք 6 թիվը: Որոշ ժամանակ անց դուք կնկատեք որ ոտքի թաթը պտտվում է լրիվ հակառակ ուղղությամբ:


Այ այսպիսի ֆոկուսներ կարող է անել մեզ այդքան ծանոթ թվացող մեր մարմինը:

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks