Իսկ ես չգիտեի 1
Նկարը ստացել են 1000 փոքր լուսանկարներից: Ամուսինը սկսել է հավաքել սա կնոջ հետ հանդիպելու առաջին օրվանից:
Կանադան վերջին 5 տարիների ընթացքում ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ապրելու համար լավագույն երկիրը:
Գիտե՞ք ինչու են ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Այս ավանդույթը սկիզբ է առել Հին Եգիպտոսում: Եգիպտացիները հավատում էին, որ հենց այս մատով է անցնում սիրո երակը, որը անմիջականորեն կապված է սրտի հետ:
Ստարբուկս-ը պարտավորվել է 7.5 միլիոն դոլար վճարել մի մարդու, որը ընկերության մասնաճյուղում ընկնելու պատճառով ուղեղի ցնցում էր ստացել: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա գլուխը հարվածել էր դրամարկղին: Նրանք նաև ավելացրել են, որ ըստ ականատեսների՝ գնորդն ընկել է այն բանից հետո, երբ աշխատակիցը խոնավ շորով մաքրել է հատակը: Սան Դիեգոյի դատարանը մեղավոր է ճանաչել Ստարբուկս-ին: Ընկերությունը պարտավորվել է այդ մարդուն վճարել 6,456,230.50 դոլար և մեկ միլիոն դոլար՝ նրա կնոջը, քանի որ վերջինս ամուսնու վատ զգալու պատճառով սիրո պակաս է զգացել:






0 коммент.:
Отправить комментарий