Իսկ դուք գիտեի՞ք …

Իսկ դուք գիտեի՞ք … - հետաքրքիր, զարմանալի,
1.Դանիայում կարգավորում են երեխաների անունները: Եվ երեխայի ծնողները ստիպված են անուն ընտրել հատուկ ցուցակից, իսկ եթե հանկարծ այդ ցուցակի անունները նրանց դուր չգան, ստիպված են ընկնել երկար պատմությունների մեջ. պետք է պաշտոնական թույլտվություն կորզել կառավարությունից` իրենց փոքրիկին այլ անունով կնքելու համար:
2.Համակարգչային խաղերը կարող են նաև կյանք փրկել: 12-ամյա Հանս Յորգանը, շնորհիվ ժամանակակից խաղերից ձեռք բերած գիտելիքների, փրկել է միանգամից և՛ իր, և՛ քրոջ կյանքը: Երբ մի եղջերու որոշել էր հարձակվել նրանց վրա, Հանսը հիշել էր World of Warcraft խաղը և անցել գործի: Նա սկսել էր ծաղրել կենդանուն` այդպիսով ուշադրությունը շեղելով քրոջ վրայից, ապա ընկել էր գետնին` մահացած ձևանալով:
3.Նորածին երեխաները կարողանում են տեսնել կանաչ և կարմիր գույները, բայց չեն տեսնում կապույտ գույնը:
4.Եթե ողջ աշխարհում նշվում է Երեխաների միջազգային օրը, ապա Սեյշելյան կղզիներում նշվում է Երեխաների պաշտպանության մի ամբողջ ամիս:
5.3-4 տարեկան փոքրիկ երեխաներին հետևելով՝ գիտնականները հաշվարկել են… Նրանք մեկ օրվա ընթացքում արտասանում են 12000 բառ և տալիս են մոտավորապես 900 հարց:
6.ԱՄՆ-ի Մայամի նահանգում ոստիկաններն իրենց մոտ են պահում խաղալիք արջուկներ: Դրանք նախատեսված են փողոցում լաց եղող երեխաներին հանգստացնելու համար: Ոստիկաններն ասում են, որ նրանց օգնության կարիքը իրենք շատ հաճախ են զգում:
7.Մեկ օրեկան փոքրիկն ավելի ուժեղ է որևէ բան սեղմում ձեռքով, քան մեկ ամսեկան փոքրիկը:
8.Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր մինչև քայլելը ակտիվորեն «քայլել» են չորեքթաթ, դպրոցում շատ ավելի լավ են սովորում, քան չորեքթաթ «քայլել» չնախընտրողները:
9.Շիկահեր փոքրիկները շատ ավելի զգայուն են եղանակի փոփոխությունների հանդեպ, քան թխահերները: Չափազանց զգայուն են նաև երկվորյակները և սահմանված ժամկետից շուտ ծնված երեխաները:
10.Կորեացի փոքրիկների տարիքը սկսում են հաշվել հենց բեղմնավորման պահից սկսած: Արդյունքում նրանք, ըստ փաստաթղթերի, միշտ 9 ամսով ավելի մեծ են, քան այլ երկրների իրենց հասակակիցները, թեև ֆիզիկական ոչ մի տարբերություն իրականում չկա:

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks