Էմոներ. Ովքեր են նրանք


Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ

Էմո` (Emotiolal): Շատերս ենք լսել նրանց մասին և կա´մ խուսափել ենք փորձելու հասկանալ սրանց, կա´մ ել ընդամենը վախեցել, խճճվել այս սարդոստյնի մեջ: Ճիշտ էլ արել ենք, կասեի ես, սակայն իմանալ և թեկուզ զգուշանալու համար: Էմո ոճի մարդիկ չունեն ինչ որ լուրջ կազմակերպություններ, որոնք ագրեսիվ գործողությունների միջոցով վնասեն հասարակությանը, մարդկանց ինչ-որ խմբի: Սակայն, այս բոլորից զատ, նրանց հոգեկան վիճակն էլ հասկանալ բավականին դժվար չէ: Ինչպես նշեցինք Էմո նշանակում է Էմոցիոնալ մարդ, որը, էմոցիաները չկարողանալով վերահսկել, հանձնվում է զգացմունքի ազդեցությանը և, ընկնելով հոգեկան ծանր աֆեկտի վիճակի մեջ, կա´մ ձեռք է բերում ծանր փսիխոնևռոզ, կա´մ ծանր նևրոզային վիճակում դիմում ինքնասպանության և նման անհեթեթությունների: Հաճախ զբոսնելիս կամ ուղակի անցնելիս ինչ-որ տեղ նկատել ենք սև ու վարդագույն շորերով, մեկ աչքը ծածկող մազափնջով, ջիսե տաբատով, <> տեսակի սպորտային կոշիկներով, բազմաթիվ անհեթհեթ նկարներով կրծքանշաններով աղջիկների և տղաների, որոնք փակցրել են դրանք իրենց տաբատին և պայուսակներին ու կա´մ զզվանք արտահայտելով անցել, կա´մ երկար նայել` փորձելով հասկանալ, թե ինչու°… չգտնելով պատասխան` թափահարել ձեռքը ու անցել: Իսկ արդյո°ք մենք էմոցիոնալ չենք: Իսկապես, բոլորս էլ էմոցիոնալ մարդիկ ենք, սակայն ի տարբերություն էմո ոճի մարկանց, մենք կարողանում ենք մնալ գոնե բարոյականության սահմաններում, կամ, որոշ մեր մեջ եղած սկզբունքների, չենք զրկում մեզ կյանքից:Էմո մարդկանց մեծամասնությունը Հայաստանում կազմում են 11-ից մինչև 18 տարեկան աղջիկները և 15-ից մինչև 18 տարեկան տղաները: Սակայն Հայաստանում տղա էմոները կազմում են փոքրամասնություն:էմո մարդկիկ ավելի շատ էգոիստ մարդիկ են, որը, հասկանալ առաջին հայացքից, դժվար է: Նրանց հետաքրքրում են միայն իրենց զգացմունքային վիճակը, իսկ այդ վիճակն է` << Սուիցիզմը>>: Նրանց ներքուստ դուր է գալիս այդ վիճակը, նրանք բավականություն են ստանում դրանից, էմո մարդկանց հատուկ է <>: Էմոները հաճույքի օբյեկտ կարող են դարձնել ոչ միայն իրենց ընկերներին, ընկերուհիներին, այլև` ցավը, առարկան և այլն: Նրանց դուր է գալիս զգացմունքային երաժշտություններ` ռոք ոճի` օրինակ <>,  <> և այլն: Էմո մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքում ապլրել է բացասական մեծ  սթրես, որը և հանդիսացել է հոգեկան սևեռուն վիճակի, պսիղոնևրոզի, պարանոյայի ևայլն: Դրա հիմք կարող է հանդիսանալ մանկության տարիներին ապրած վախը, ծանր մանկությունը, ծնողների բաժանումը, կամ վաղ տարիքում մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքը և այլ նման ծանր վիճակներ:  Ինչպես հայտնի է այս բոլորը կարող է ծանր ձևով արտահայտվել դեռահասության տարիքում: Եվ այսպես, մարդ որը ապրում է ոչ իրական կյանքում, ապրում է առամց մեկ րոպե կանգ առնելու ցուցադրելով յուր էմոցիաները` լաց, ցավ, տառապանք, սուիցիզմ մենք գիտական լեզվով անվանում ենք Էմո` հաստատելո և տարբերելով նրանց տեսակը հասարակության մեջ: Մենք, բարկանալու հետևանքով, բղավում ենք, հայհոյում, սակայն, դա կարճատև բնույթ է կրում, և, չանցած մի քանի րոպե, կամ ժամ, հանդարտվում, հանգստանում, իսկ էմո ոճի մադկանց մոտ դա տևական է, արտահայտվում է յուրովի ջղաձգությամբ, նյարդային երկարատև լարված վիճակներով, հաճախ մինչև ծանր սթրեսի, կամ միտումնավոր մարմնական վնասվածքների, նույնիսկ` ինքնասպանության: Ժամանակակից կյանքում երիտասարդության մեծամասնությանը հատուկ է ավելորդ լարվածության ցուցաբերումը, սակայն այս դասի մարդկանց` առավել ևս: Մի անգամ ես երկարատև զրույց ունեցա մի աղջկա հետ, որը իրեն համարում էր էմո: Եվ այսպես առաջին հարցը դա, իհարկե, ինչու է նա նխընտրել էմո ոճը կամ կյանքը: Նա ինձ սպառիչ պատասխան չտվեց, սակայն, նրա հետ մի քիչ մտերմանալուց հետո, նա որոշեց պատմել իր անձնական կյանքից մի շարք դրվագներ: Պարզվեց, որ նրա հայրը ժամանակին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, մայրը մահացել է գլխուղեղում չարորակ ուռուցքից, և դա տեղի է ունեցել, երբ նա եղել է ընդամենը 3 տարեկան: Նրան խնամում էին տատիկն ու մորաքույրը: Պատկերացրե´ք, երեխա, որի կյանքը դեռ չսկսած հանդիպել է ծանր ապրումների, որին հազիվ կդիմադրեր չափահաս մարդը: Պատասխանեք´, ինչպես պետք է այս երեխան ինքնահաստատվեր հասարակության մեջ, ձեռք բերեր իր եսը, երբ չկա ծնողական սեր, քնքշանք և այլն: Այսինքն` չկա հիմնավոր հոգեվիճակ, որով պետք  նա սկսի իր կյանքը, ինչպես սովորական մսրդիկ: Ընտրել ր էմո ոճը, քանի որ դա իրեն դուր է գալիս, այդպես է նա իրեն այդպես է տեսնում, իրեն միայն էմոներն են հասկաում: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ… Ինչպես նշել եմ արդեն նրանց հատուկ է էգոիզմը, քանի որ նրանք միայն իրենց զգացմունքի մասին են մտածում` փորձելով ավելի ու ավելի լավ արտահայտել, ցուցադրել բոլորին: Նրանց կարելի է անվանել բողոքականներ: Վերգտնել իրեն, ելնել նման անհեթեթությունից հաջողվում է ոչ բոլորին: Օրինակի մեջ նշված ախջիկը վերգտավ իրեն, քանի որ վերջապես հասկացավ, որ նա ապրում էր հոգեկան սևեռված վիճակում` մի ժամանակում` կրկնելով և վերապրելով նույն տառապանքը կրկին և կրկին: Այսինքն` գտավ ճանապարհը դեպի իրականություն:Ինչու° ենք զարմանում երբ լսում ենք մի երեխա իրեն նետեց կամրջից, ու կախեց առաստաղից: Էմո` հիվանդություն, որին պետք է հետևել լրջորեն:Իսկ մենք անու°մ ենք ամեն ինչ մեր երեխաների համր, հետևու°մ ենք նրանց հոգեկան վիճակին, շփման ձևին, լսած երաժշտությանը, ընկերներին, թե° միայն հայավարի լավ կերակուրն անպակաս լինի:Ռ. Նաջարյան

Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ
Էմոներ. Ովքեր են նրանք - Հետաքրքիր նյութեր, էմոներ

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks