Վախճանվել է օզոնյան ճեղքերը կանխատեսած Նոբելյան մրցանակակիրը



Վախճանվել է ամերիկացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շերվուդ Ռոուլանդը, ով մարդկությանը նախազգուշացրել էր մթնոլորտի օզոնի շերտի բարակելու մասին: 
Գիտնականը վախճանվել է 84 տարեկան հասակում իր տանը,  Պարկինսոնի հիվանդության  բարդացումից, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով The Guardian-ին:
1995 թվականին երեք գործընկերների հետ նա ստացել է  քիմիայի գծով Նոբելյան մրցանակ` այն մեկնաբանության համար, թե ինչպես է ձեւավորվում օզոնային շերտը եւ ինչն է հանգեցնում նրա նոսրանալուն: Ռոուլանդը դեռեւս դրանից 20 տարի առաջ պնդում էր, որ աերոզոլների եւ այլ քիմիական արտադրանքի օգտագործումը կհանգեցնի օզոնային շերտի քայքայման  մի քանի տասնամյակների ընթացքում, սակայն այն ժամանակ գիտական հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվել նրա խոսքերին:
Միայն օզոնային շերտում ճեղքեր հայտնաբերելուց հետո է Շերվուդ Ռոուլանդն ստացել համաշխարհային ճանաչում:


 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks