Գվարդիոլան չէր ցանկանա խաղալ «Միլանի» հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից առաջ պատմել է, թե որ թիմի հետ կցանկանար հանդիպել հաջորդ փուլում:
«Մենք ցանկանում ենք հաղթել մրցաշարում եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած մրցակցի: Թեեւ որոշ ուժեղ թիմեր արդեն դուրս են մնացել պայքարից, օրինակ` «Մանչեսթեր Յունայթեդը»: Ամեն դեպքում, բոլորն էլ ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը: Բայց ես չէի ցանկանա նորից խաղալ «Միլանի» հետ: Վերջին շրջանում մենք շատ հաճախ ենք հանդիպել նրանց հետ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 16-ին:

0 коммент.:
Отправить комментарий