Հրդեհ Երեւանում. 72-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Մարտի 11-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի աշխատակիցները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.14-ին:
Հրդեհի հետեւանքով այրվել է 72-ամյա Արմինե Չմբրդյանին պատկանող տան խոհանոցը եւ խոհանոցի տանիքը, իսկ վերջինս ձեռքերի եւ դեմքի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի այրվածքաբանական կենտրոն:

0 коммент.:
Отправить комментарий