«Ռոսկոսմոսի» ղեկավարի գլխին շշով հարվածել են նախկին թոփ-
մոդելի պատճառով

Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտնվել է հիվանդանոցում իր աշխատակիցներից մեկի հետ ծեծկռտուքի պատճառով: Իսկ Պոպովկինի եւ «Զվյոզդնի» ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պարամոնովի միջեւ կռվի պատճառը նախկին թոփ-մոդել, ներկայումս «Ռոսկոսմոսի» մամուլի քարտուղար Աննա Վեդիշեւան է:
Ալեքսանդր Պարամոնովը եւս հայտնվել է հիվանդանոցում ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք ախտորոշմամբ, հաղորդում է LifeNews-ը: Ռոսկոսմոսի ղեկավարի գլխի պատռված վերքը հետեւանք է ապակե շշով ստացած հարվածի:
Գերատեսչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովն ասել է, թե վնասվածքի պատճառն աստիճաններից ընկնելն է: Ավելի ուշ Կուզնեցովն ասել է, թե Պոպովկինը ընկել է «տեւական ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածության պատճառով` հարուցված ծառայողական գործուղումներով, ժամային գոտիների փոփոխություններով եւ ինտենսիվ աշխատանքով»:
Ալեքսանդր Պարամոնովը իր հերթին ասել է, թե կռիվը կապված չէ «Ռոսկոսմոսի» ղեկավարի հետ: Նա նշել է, թե իրեն վնասվածք է հասցրել մատակարարման բաժնի պետ Ռուսլան Ամինովը, ով դուրս է վազել իր կաբինետից եւ հարվածել դեմքին:

0 коммент.:
Отправить комментарий