Զլատան Իբրահիմովիչն անպատվել է լրագրողուհուն

«Միլանի» ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը «Լեչեի» հետ խաղից հետո Sky Sport Italia-ի թղթակցուհի Վերա Սպադինիին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե «շատ մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում, եւ այդպիսի մարդիկ ճիշտ կանեն ձայները կտրեն»:
Այնուհետեւ Mediaset Premium-ին տված հարցազրույցի ժամանակ Իբրահիմովչիը, տեսնելով, որ Sky Sport Italia-ի թղթակցուհին իրեն է նայում, հայհոյել է նրան` հարցնելով, թե ինչու է իրեն նայում:
Միջադեպից մի քանի ժամ անց «Միլանից» հայտնել են, որ Իբրահիմովիչն ու Սպադինին զրուցել են հեռախոսով եւ հարթել են հակասությունը, հաղորդում է Football Italia-ն:

0 коммент.:
Отправить комментарий