Ռոսիցկին երկարաձգեց պայմանագիրն «Արսենալի» հետ
Չեխիայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին երկարաձգել է պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում։
Ռոսիցկին 2006 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Արսենալ»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 156 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։
«Ուրախ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի «Արսենալի» հետ։ Ես շատ եմ սիրում այս ակումբը եւ հպարտ եմ, որ կրում եմ «Արսենալի» մարզաշապիկը։ Կանեմ ամեն բան, որպեսզի առաջիկայում օգտակար լինեմ «Արսենալին»,- Ռոսիցկու խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։


0 коммент.:
Отправить комментарий