15-ամյա դպրոցականը ձերբակալվել է հակերության համար




Ավստրիական ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ հակերին այս տարվա հունվար-մարտ ամիսներին 259 կայք կոտրելու համար: Նա իր բոլոր կոտրած կայքերի գլխավոր էջում թողել էր իր «այցեքարտը», որտեղ գրված էր. կայքը կոտրվել է ACK!3STX-ի կողմից: Այս հաղորդագրության միջոցով էլ ոստիկանները պարզել են երիտասարդ հակերի բոլոր կոտրած կայքերի քանակը: Ասենք որ երիտասարդը արդեն խոստովանել է իր մեղքը, և ասել, որ ամեն ինչ արել է ձանձրույթից՝ ցանկանալով ստուգել իր հնարավորությունները: 
Ոստիկանները նշում են, որ ամենայն հավանականությամբ տղան դա արել է սպորտային հետաքրքրությունից ելնելով, քանի որ ոչ մի «վնաս» չի հասցրել «տուժողներին»: Նա իր հաջողությունների մասին գրել է իր միկրոբլոգում: Ավելին, նա հակերների ֆորումներից մեկում ունեցած հաջողությունների համար մտել է լավագույն 50 հակերների մեջ: Կա վարկած, որ երիտասարդը ցանկացել է ընդգրկվի հակերների հայտնի խմբավորման՝«Anonymous»-ի շարքերը:

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks