Ուսուցիչը, ով դպրոցական լուսանկարներում կրում է միեւնույն հագուստն արդեն 40 տարի


Դեյլ Իրբին կրում է նույն մեծ օձիքով բլուզը եւ անթեւ վերնաշապիկը դպրոցական ավարտական ալբոմային լուսանկարներում սկսած 1973թ.-ից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վաղ 70-ականներին Դեյլը այդ հագուստով արդեն լուսանկարվել էր երկու տարի եւ հասկացել էր, որ իր շորերը մոդայից դուրս են արդեն, բայց նրա կինը հանուն զվարճանքի համոզեց նրան լուսանկարվել նաեւ երրորդ տարին:
Այդ հանաքը դուր եկավ Դալլասի «Prestwood» տարական դպրոցի ուսուցչին եւ նման հագուստով նա դպրոցական ալբոմային լուսանկարներում լուսանկարվեց արդեն 40 երկար ու ձիգ տարիներ: Իսկ աշակերտները եւ նրա գործընկերները ամեն տարի անհամբերությամբ սպասում էին նրա հայտնվելուն` ավարտական ալբոմում:

    1973 թ.                                                          2013թ.
«Ամեն ինչ սկսվեց պատահականորեն, երբ ես ստացա երկրորդ տարվա իմ լուսանկարները, ես հասկացա թե ինչ եմ արել»-ասում է Դեյլը:
«Այնուհետեւ իմ կինը՝ Քաթին, որին ես հանդիպել եմ իմ դպրոցում դասավանդման առաջին տարում, համոզեց ինձ կրկնել այդ «հնարքը» եւ դրանից հետո ես կանգ չառա: Բլուզը եւ վերնաշապիկը արդեն տարիների ընթացքում խունացել են: Վերնաշապիկի վրա մի քանի անցքեր կան: Բայց դեռ հնարավոր է դրանք հագնել»:
40 ամենամյա լուսանկարներում Դեյլը փոխել է տարբեր տեսակի ակնոցներ, մազերը մոխրագույն են դարձել, բեղերը տարբեր չափերի են եւ միայն հագուստն է մնացել անփոփոխ:
Նրա այս անսովոր ալբոմը դժվար թե արդեն փոփոխության ենթարկվի, որովհետեւ Դեյլը այլեւս չի դասավանդում դպրոցում՝ թոշակի անցնելու պատճառով:

 

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks