Կամուրջ կենդանիների համար


Կամուրջներ. Չկա այդպիսի մի երկիր, որտեղ չլինի կամուրջ: Դրանց միջոցով կապ է հաստատվում երկու իրարից բաժանված տարածքների մեջ: Դրանք կառուցվել են դեռ հին ժամանակներից, որպեսզի մարդիկ կարողանան հեշտ տեղաշարժվեն:

Իսկ Դուք գիտեք, որ աշխարհում կան նաև կամուրջներ, որոնք նախատեսված են կենդանիների համար: Զարմացա՞ք: Շատ երկրներում արագընթաց մայրուղիների և գնացքի ճանապարհների վրա, որոնք հատում են բնական տարածությունը՝ հիմնականում անտառները, կառուցվում են հատուկ կամուրջներ: Նմանատիպ կամուրջները ստեղծվում են միայն կենդանիների համար, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը: Կամուրջները հնարավորինս բնական են դարձնւմ: Կենդանիները արդեն բնազդով, սկսում են «օգտվել» դրանից, ինչի հետևանքով քչանում է այն կենդանիների թիվը, որոնք վնասվում են ավտոմեքենաներից կամ գնացքներից:

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks