iPhone-ի նախատիպը


    Երևի շատերը գիտեն, որ iPhone-ը առաջին անգամ ներկայացվեց հանրությանը 2007 թվականի հունիսի 29-ին: Սակայն առաջին "iPhone-ը" ստեղծվել է դեռևս 1983 թվականին:

    iPhone դիզայնը, որը Դուք տեսնում էք վերևի նկարում, ստեղծել է Հարտմուտ Էսլիգերը (Hartmut Esslinger): Իդեպ հենց ինքն է եղել նաև Apple II համակարգչի դիզայները: Նա սկսել է աշխատել Apple-ում 1982 թվականից և ստացել այն ժամանակների համար հսկայական աշխատավարձ` 1 000 000 դոլլար-տարի: Հարտմանը լքեց Apple-ը այն ժամանակ, երբ Սթիվ Ջոբսը հեռացավ ընկերությունից:
    Թեկուզ այս նախատիպը շատ է տարբերվում այն iPhone-ից, որին մենք սովոր ենք, սակայն հենց այս նախատիպից էլ սկիզբ առավ սենսորային էկրանների օգտագործման դինամիկան: Հնարավոր է, որ եթե չլիներ այս նախատիպը, մենք չէինք տեսնի iPhone-ը: 

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks