Google-ը հոկտեմբերին կթողարկի Nexus 5-ը


Google-ը հոկտեմբերին կթողարկի Nexus 5-ը

Այս տարվա հոկտեմբերին Google ընկերություևնը մտադիր է թողարկել 5-րդ սերնդի Nexus սմարթֆոնը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Megalodon անվանումն ստացած տարբերակներից մեկի մշակողը կրկին կլինի հարավկորեական LG ընկերությունը: Այս սմարթֆոնի նախորդ սերնդի մոդելը՝ Nexus-4-ը նույնպես արտադրվել է LG-ի հզորությունների բազայի վրա եւ մեծ ճանաչում ունի օգտագործողների շրջանում:
Համացանցում արդեն հայտնվել են սարքի տեխնիկական բնութագրի նախնական տվյալները. OLED տիպի դիսփլեյ՝ 1920 х 1080 կետայնությամբ եւ 5.2 տարամագծով, Qualcomm Snapdragon 800 պրոցեսոն՝ 2.3 ԳԳց հաճախականությամբ,  LPDDR3 տիպի 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, Qualcomm RF360 ռադիոմոդուլ, հաղորդում է «Վեստի էկոնոմիկան»:

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks