Samsung-ը «խելացի ժամեր» է մշակում


Samsung-ը եւս «խելացի ժամեր» է մշակում

Samsung ընկերությունն աշխատում է ձեռքի ժամացույցի տեսքով համակարգիչներ ստեղծելու վրա, հաղորդել է ընկերության՝ շարժական բաժանմունքի գործադիր փոխտնօրեն Լի Յուն Հին։ Ոչ պաշտոնական տվյալներով նմանատիպ ապրանք է մշակում նաեւ Apple ընկերությունը՝ սմարթֆոնների ու պլանշետների շուկայում Samsung-ի գլխավոր մրցակիցը։
«Մենք ժամի տեսքով ապրանք վաղուց ենք նախապատրաստում… Մենք մշակում ենք ապագային ուղղված տարբեր ապրանքներ եւ ժամերը որոշակիորեն դրանց թվում են», - Լի Յուն Հիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Apple-ը ծրագրում է թողարկել սեփական  ժամ-համակարգիչները մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Նախագծում ընդգրկված 100 մարդուց կազմված թիմի աշխատանքը համակարգում է Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը։
Մարմնի վրա մշտապես  կրելու համար նախատեսված համակարգիչները կարող են դառնալ սմարթֆոնի գաղափարի զարգացում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Եւ  Apple-ի, եւ  Samsung-ի համար կարեւոր է առաջինը զբաղեցնել հեռանկարային շուկան՝  մրցակցի համար այդ խնդիրը դժվարացելու համար։

 
Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks